Wednesday, September 26, 2018


ԿՈՄԻ10
Կոշտ ու կոպիտ
Կատաղած ու կեղեքող էր
Կարճ կյանքը՝
Կյանքին կարոտ
Կյանքով կարող
Կիրթ կենսուրախ
Կրակոտ կորովով
Կենսախինդ կոթողների
Կրքոտ կերտող
Կուսակրոն Կոմիտասի, որ
Կոպտորեն կեղեքվեց
Կշտամբվեց կասեցվեց
Կարճատես կամակոր
Կասկածամիտ կարծրասիրտ
Կրոնակից կայենների
Կաղկանձող կրոնախև
Կեղակարծ կույտից, որնք
Կյանքից կորան
Կարծես կմկմոցը՝ կոկորդում
Կամ կոտրված կոճակ, իսկ
Կոմիտասը կաթոգին
Կաքավականչ կատարյալ
Կարկաչականչ կատարումներով
Կախարդում էր կարկառուն
Կամարասրահ կուլտուրայի
Կարևոր կենտրոններում երբ
Կայծակեց կատաղի
Կործանարար կոտորածը
Կազմակերպված կանոնազանց
Կեղծոգի կատաղած
Կեռամագիլ կերբերնե՜րի
Կողմից կասկածամոլ՝
Կալնավորվեց Կոմիտասը
Կրելով կտտանքները
Կեռակոտոշ կարիճներից
Կոռագլուխ կեղծախոս
Կենդանակերպ կառափիչ ու
Կուտակված կարևեր
Կործանող կիտվող
Կիզող կսկիծները կրելուց
Կարկամած՝ կարծես
Կյանքից կողպտված
Կազմալուծող կախարդանքի
Կապանքներով ՝կաշկանդված
Կործանիչ կազմալուծող կացության
Կնիքով կաթվածահար
Կյանքից կողոպտված
Կոպտորեն կղզիանցված
Կողպված կալանավոր էր
Կոմիտասը՝ կերոնը կիսավառ, որ
Կար կլինի ու կմնա
Կարճատև կուսակրոն
Կրակոտ կորովով
Կաթոգին կերտած.
Կենսաբաղձ կարապետը՝
Կենսաթրթիռ կրթող
Կյանքի կոչող
Կենսական կիրառելի
Կարևոր կայացած
Կանգուն կերտվածքների
Կարկառուն կտակով...



No comments:

Post a Comment