Wednesday, April 29, 2020

Կարճամտ8յամբ  կարծեցյալ
Կիսակառույց  «կոմունիզմի»
Կարմրադրոշ  կուսակցական
Կարկառուն  կարճկյանք
Կառավարիչների  կմախկների՛ն
Կուրամտորեն  կարոտող 
Կիսագրագետ  կատաղած
Կացինակիրնե՛րդ  կենսունակ
Կյանքեր  կործանող.
Կեղտոտ  կերակրատաշտերից
Կախված, որ  կերակրվում ու
Կեղծ  կեցցեներ  էիք
Կրկնողաբար  կրկնում...
Կերպանափոխվել ու կիսանդամալույծ
Կասեցված  կերուխումների
Կարոտախտից՝ կնճռոտված
Կիսամարդ  կենսաթոշակառուներ եք.
Կոպտորեն  կշտամբված
Կսկցահար  կմկման
Կիսանվաղ՝ կորուսյալ...

No comments:

Post a Comment