Wednesday, March 18, 2020


Վիետնամական  վառ  վարունգագույն
Վնասվածքով  վարտիքը
Վշտացած  վաճառատուն
Վերադարձնող  վայելչադեմ
Վաստակաշատ  վարսագեղ
Վրացահայ   վիրաբույժ
Վախտանգ  Վտակյանը,
Վստահ էր` վերադարձնել ու
Վերցնել  վնասվածքով
Վարտիքի   վճարավարձը  ու
Վհատված  վիճաբանելով
Վարտիքի  վերադարձնելուց
Վրդոհված  վայրենացած
Վիճասեր  ու  վարժ
Վարպետորեն  վիճաբանող
Վավաշոտ  վիթխարամարմին՝ վհու՜կ
Վաճառողուհի  Վարսիկ Վտանգյանի
Վրդովեցուցիչ  վերաբերմունքից
Վատբերան  վայրահաչ  վատաբանումներից
Վատշվեր  վարքագծիծ
Վայրենի   վարվելաձևից   ու
Վարկաբեկող  վիրավորանքներից…
Վրդոհված  վիրավորված  Վախտանգը՝
Վերջապես    վեհադեմ
Վճռակամ  վճռեց.
Վառ  վրեժխնդր8յամբ
Վաճառատանն  էլ  վառե՛լ
Վերոշարադրյալ  վնասվածքով
Վիճելի   վատաբաստիկ
Վատորակ   վարտիքը…
Վրիժախանձ   վիաբույժի
Վտանգավոր  վարմուքից
Վախեցած  վայրենացած
Վաճառատան   վատահամբավ.
Վիթխարի  վզի՛ն
Վարդագույն վզկապով
Վաշխառու  վարիչ
Վալոդը   ու  վարանոտ
Վաճառողուհիների  վայրադեմ
Վայնասունով  վոհմակը՝
Վազելով ու վայրի
Վարվելաձևով  վայրագորեն
Վայրկենապես  վաճառատնից
Վռնդեցին  վրդովմունքից  
Վայրագոչ  վրեժաժպիտ 
Վախտանգին՝ ու  վառվռացող
Վատաբախտիկ   վարտիքը

No comments:

Post a Comment