Wednesday, December 18, 2013


Խոտագույն  խոշոր
Խաղասեղանին  խառնամբոխ
Խանդավառված  խամ
Խաղացողների  խմբին
Խորամանկորեն խառնված
Խաղանենգ  խաղամոլ
Խարդավանությունը խստիվ
Խրախուսող  խարտյաշահեր 
Խաղականոնները  խորամանկորեն
Խախտող  խարբերդցի
Խմիչքասեր  խղճամեռ
Խոսրով Խամաճիկյանը՝
ՙ Խլեմ ՚ խաղատան
Խորամանկամիտ  խաղատնատեր
Խոշորամարմին  խոժոռադեմ
Խալերով  խստաբարո
Խայթալեզու  խռպոտաձայն
Խայթահայաց  խարկովահայ
Խուճուճածամ  խրախճանքասեր
Խաժակն  խանդոտ
Խաչատուր   Խաչագողյանցի `
Խաչապաշտ  խնամին էր…
                                                     

No comments:

Post a Comment