Իմ մահով մերոնք ինձ չեն
ունենա
Ու կպակասի մեկը
մերոնցից
Մի լույս
հանգցնող չի
լինի տանը ու
Կարցունքոտվեն աչքերը մերոնց։
Ու հավքերն նորից հարավից կգան,
Բակի մանուկներն կկռվեն էլի,
Կանաչները թարմ կդեղնեն
նորից ,
Ծաղիկներին՝ էլի
կքաղեն մարդիկ։
6-րդ հարկում բալկոն կշինեն,
Կժպտա տերը ուրախ
աչքերով,
Իմ մահով մի
հայ չի լինի
կյանքում,
Բայց այդ նույն օրը՝ մեկը կծնվի…
Չհամո Չսահյան 10.03.2022.
No comments:
Post a Comment