Friday, December 12, 2014

Առաքինությունից անառակություն
Անցնող անտեսանելի
Արահետով ենք անդադար
Անցնում անհամար 
Անարգ արգանդերի
Անորակ արտադրա՜նք
Անպետք անբնական
Անհասկանալի անխելք
Անամոթ անպատկառ
Ապշամիտ ադամորդիներս.
Անսանձ անժույժ
Անզուսպ ագահորեն ու
Անհագուրդ ախորժակով
Անբարոյաբար այլասերվելով
Ախտակենցաղ անխուսափելիորեն
Այլանդակվելով աղավաղված՝ ասես
Անբարիշտ անպետքություններ
Ապաշնորհ անհամար
Ազգա
թքանք անպատվաբեր
Այսահարվածներ ապականված
Անիծիալներներս՝ աներևակալիորեն
Արժեքազրկված այսպես էլ
Ավաղ ավարտում ենք
Այս անիմաստ
Անպետք ապրելաձևը ու
Անհիշատակ անհետք
Անհուշ անհապաղ
Անհետանում ենք ավերադարձ
Անցիալը անդր
շիրիմյան…

No comments:

Post a Comment