Friday, May 25, 2012


Դրախտի  չէ,
Դժոխքի  դեղնադարչնագույն
Դագաղանախշ  դարավոր
Դռնբաց  դարբասների
Դեղնախտոտ  դյուցազն
Դիմացկուն   դամբուլասեր
Դաժանությունը  դժկամ
Դեմքին  դաջած
Դաշունակիր դասալիք
Դրուժան  դաշնակցական
Դռնապահ  դիվամոլ Դրոն՝
Դիվանախշազարդ  դագանակը
Դժոխաձայն  դմդմբացնելով
Դդմագույն  դիակառքով
Դարուփոս դժվարանցանելի
Դաշյունացից  դիք
Դաշտով դաժանահոտ
Դալուկ  դարսած
Դիակներին՝ դժնդակ
Դագանակով  դըղդղոցով  դաղելով.
Դարդոտված  դուրագրգռված
Դողացնելով  դիմեց՝
Դժոխքի  դիակիզարանի
Դիմանցի  դամբարանատեսք
Դեղատան  դդմաձև
Դատարկ  դեղասրվակներով ու
Դեսուդեն դրված
Դարմանագույն  դարակներում
Դասավորված  դժոխքի
Դժբախտացնող   դառնահամ
Դեղահաբերով  ու դարերով
Դարսած  դժվարըմբռնելի ու
Դժվարընթեռնելի  դեղնած
Դեղատոմսերին   դիտավորյալ
Դանթած՝  դիվային
Դիմահարդարով.  դամբարանգետ
Դանակագործ  դահճապետ
Դարդ  դավանող                                                    ԴՅ8
Դավեր  դավող                                                     8ՅՈՒՆ
Դարեհ  II- ի  դախ
Դանդաղախոս  դմակոտ
Դդմագլուխ  դարերով
Դժբախտ   դաշտանավոր
Դեղնամորթ   դեղագործուհի
Դուստրիկ՝  Դիանային  ու դյուրաբորբոքված
Դժգոհելով  դառնահամ
Դոդացնող  դեղահաբերի  դիպվածքից՝
Դաժանաբար  դառնալեզու
Դսրովելով՝  դողացող  դաշունակիր
Դաստակով  դիպուկ  դիտավորյալ.
Դառնամաղձ  դ-աքանակ 
Դաժանությունը դանդաղ
Դրոշմեց.   դժվարությամբ
Դիմադրող  դոլմայասեր
Դեղնամաշկ  դեղագործուհու
Դալուկ  դեմքին…

No comments:

Post a Comment