Saturday, May 12, 2012


Հնադարյան հողի
Հմուտ հպարտ
Հնարիմաց հայ
Հավատացիալ հողագործը՝
Հին հարգարժան
Հողամշակին  հատուկ
Հզոր  համբերատարությամբ ու
Հպարտությամբ հերկած
Հարթ հինավուրց
Հողին էր հանձնում
Հարյուր հազարավոր
Հրաշք հացահատիկները՝
Հուսալով ու հավատալով որ
Հրաշագործ հողի
Հզորությամբ հղիացած
Հողածին հազարապատկված
Հասկակալած հասած
Հմայիչ  հոյակապ
Հրճվատեսք հասկերի
Հրաշագույն  հորիզոնատարած
Հեղեղի հռնդաձայն
Հասկահավաքի  հունձքին է
Հաջորդելու  հսկա
Հոնեղ համակրելի
Համբավաշատ հացթուխի 
Հիատեսիլ  հրաշաբույր
Համեղահամ  հացի  համտեսը… 

No comments:

Post a Comment