Sunday, May 13, 2012

Երևանցի երրորդմասաբնակ,
Երեսուներեքամյա Եզդի,
Երգիչ, երգահան, երաժիշտ,
Երկվորյակ եղբայրներ
Եղո եւ Ելո Եբենյանները՝
Երկաթուղիով երթեևեկելով
Եվրոպական երկրներով,
Եզդիական երաժշտության և
Երգարվեստի եզակի,
Երգահամերգներով երկշաբաթյա,
Երանելի ելույթներով,
Երջանկացնում էին եվրոպաբնակ,
Երաժշտասեր եզդիներին և
Երգարվեստասեր, երկոտանի եվրոպացիներին։
Երգահամերգին եկել էին՝
Երկվորյակ եղբայրների,
Եղբորորդի՝ եղեգնասրինգահար
Եռանդավառ, երիտասարդ,
Երկայնամիտ, եղձուասեր
Երկաչկանի Ենդի Եղանը,
Երգեհոնահարուհի՝ եղրեվագույն
Երիզաժանյակավոր, երկարահագուստ,
Երեխատեր, երջանկադեմ,
Եփողթափող, երեխասեր, Եմոնյա Եղյամը,
Եռաձայն երգչախմբի
Երգակից երգիչներ՝
Երկայնահասակ, երշիկասեր,
Երեսախոս, Եփրեմ Եղունգը,
Եղեգնաձորցի երդմահեղձ,
Երգընկեր երկարածնոտ,
Ելակասեր  Եղինջ Եղիանյանը,
Երկարավարս, եռագուն,
Երկար, եղունգներով,
Եղեգնաշաքարասեր, երկյուղադեմ,
Երիտասարդ երգչուհի  Եսաման Երանգը,
Եվ եզդի, երկիծաբան,
Երգահամերգավար, երկերսանի,
Եսամոլ, « եղջուրակի'ր »,
Երդմազանց, երեսառած,
Երեվակայող՝  Երախ  Եթիմյանը։
Եզդիական երգարվեստի,
Երդվյալ երկրպագու՝
Եգիպտաբնակ, երկրաբան,
Երիկամաքարակիր,  Երինջ Եդեմլին՝
Երկյուղադեմ, երգակցում էր
Երգիչ եղբայրների
Երգացանկի երգերից՝
«Երեվի՝ ես  երեխով եմ» երգին,
Երկչոտ, երկյուղադեմ…
Երաժշտամոլ, եթովպիացի, եզդի՝
Երկսմբակավոր  եղնիկների
Եղնիկաբույծ եւ երկար եղջույրավոր
Եղջերուների  եղջերվաբուժ
Եվյեթ Եսիմը՝  երջանիկ և
Երախտապարտ էր  եզդիական,
Երկիծական`ՙ«Եղունգներս երկարել են» երգի
Եթերանվագ  ելույթից։
Երկարամուրուք, երդմնապահ,
Երուսաղեմցի, եզդի եզվիտ,
Եպիսկոպոս, եբրաայագետ,
Եռանկյունաչափագետ, եկեղեցասեր,
Եղինջապուրասեր, երազկոտ,
Երկրաշարժագետ, եղանակագուշակը՝
Երևակայելով երերում էր,
Երկնտրանք երկբայելով  երբ՝
Երկվորյակ եղբայրները
Երգեցին ՝  եպերե՜լի  եղերնաերգեր
«Երազախափ, եղծամիտ, եղբայրասպանի երկտողը »,
«Երաշտին՝ եղջույրահար, երկմիտ Եմենցի երկաթագործը» և
«Եկեք՜  երեվի՝  ելնենք  երկինք» ելեվեջային  երգերը…
Երկգմբեթավոր երգահամերգասրահում...
Եզդի, երգիչ եղբայների,
Եզրափակիչ ելույթին
Երաժշտասեր, երախտապարտ,
Եվրոպացի  երկրպագուները,
Երի՜ցս  երդվեցին՝
Երաշխավորել եզդիական,
Երգ  երաժշտության  երևելի,
Երգափունջ՝ եռամսյա
Եթերարձակումները՝ երկուշաբթի երեքին,
Եվ  երեքշաբթի  երեքնանց  երեսուներեքին...

No comments:

Post a Comment