Monday, May 14, 2012


Պատմական  պետական
Պետքական  պահերի
Պարտադրող  պահանջմունքները, որ
Պահանջում  են պարզորոշ
Պատկերավոր  պատճառաբանված
Պարտավորող  պահիպատշաճ
Պարզաբանելի  պատասխաններ՝
Պետական պատասխանատու
Պաճարամիտ  պաճուճամոլ
Պոռոտախոս  պարծենկոտ
Պղերգ  պնդերես
Պաղարյուն պահելաձևով
Պաշտոնատենչ  պել
Պատեհապաշտ  պարտազանց
Պնակալեզ  պաշտոնյաները՝
Պարզապես պատասխանում էին
Պակաս – պռատ  պատիր՝
Պատրանքների  պախարակելի
Պինդ  պատյանով  պատված  ու
Պատահականություններով  պայմանավորված
Պատրվակախնդիր   պայմանադրուժ
Պարտասող  պիղծ
Պարտադրող  պետքազուրկ
Պարտավորեցնող   պատասխաններով… 

No comments:

Post a Comment