Sunday, May 13, 2012

Ո՞րտեղ  ո՞վ  ու  ո՞նց  է
Որ   որոշում  է  թե
Որոշ  ոգեշնչված
Որոշողներին  ոնց
Ոգևորել, որ  ոգևորված  ու
Որոշակիորեն  որոշիչ
Որոշեն  թե  ո՞՜րն  է, որ
Որոշվելու է  որպես
Որոշակի  որոշած
Որոշիչ  որոշումը  ու
Ո՞նց  է,  որ  ոմանք
Որոշում  են  թե
Որքանով է,  որ
Ոմանց   որոշած
Որոշումները՝  որակավորել
Որպես  որոշակիորեն
Որոշված  որոկյալ  որոշումները
Որովհետև  որքան էլ,  որ
Որոշակի  է  որևէ
Որոշված   որոշումը՝ որպես
Որոշակի  որոշվածք  ու  որոշիչը…
Ոմն   որոշողներ  էլ
Որոշում  են  որակավորել
Ողջ  որոշվածը
Որպես   ոչի՜նչ  ու  ոչնչություն
Որովհետև  որոշակի
Որոշված  է,  որ  ոչնչանալու է
Ողջը,  որ  ողջ  է  ու
Որպես  ողորմածիկ  ու
Ողորմելի  ոչնչացած
Որակաորվելու է  որպես
Որդակեր  ու  ոչուփուչ  ու  ոչինչ…

No comments:

Post a Comment