Saturday, May 12, 2012


          «Երևանյան երկար երկնչելի երազ  թե՞ երևի՝ երկարածամ երկերեսանի երևակայացնող երազահանուհու երազապաշտության երբեմնի   եռանկյունաչափորեն  երկարաձգված երկբայելի եվ  եզակի  երկյուղախառն  երևելի՜  երևույթ… »
 
Երկուշաբթի՝  երևի՜  երաքշաբթի
Երեկոյան  երկուսին   33 պակաս երբ
Երկարամյա  երևանցի 
Եռորյակ եղբայներից
Երկրաբաններ  Եղիան ու Եղիշը, որոնց
Երկուսի  երբեմնի
Երեխայական  երազանքն էր
ՙԵրգ Երգոցը՚  երգել
Երուսաղեմի  եկեղեցիական
Երիտասարդական  երգչախմբում...
Երեկոյան երկար  երազում
Երազում  էին,  թե՜   երջանիկ
Եթովպիական  եղնիկնե՜ր  են
Երկարավիզ  երկար
Եղջյուրներով,  երևակայական
Եկեղեցու  երկար
Եմենյան  եղևնիների
Ետևի  եղիամոտ
Եղինջներում   երբ
Երազի  երկարաձգվելու
Եզրափակումին  ենթարկվելով
Երազային  երևակայության
Եռուզեի  երանելի
Երևույթին`  ենթագիտակցաբար
Եզրակացրին, որ  երկուսով էլ երևի՜
Երևանյան  երկար                                                           
Երիկամագույն  երշիկներ են  ու  որ
Եռալով  եփվում  են
Երկարավուն  երկնագույն    եվրոպական
Երկաթամանում.  եզդիերեն
Երգելով  ՙերանի  երկուսով եռալով  եփվենինք՚  երգը
Երազանքի՝  երուսաղեմյան
Երգչախմբում  երկու
Երբեմնի   երևանցի երաժշտամոլ ու
Երեք  եղվարդցի  երաժիշտերի
Եռանդուն  երաշխավորությամբ
Երբ՝  երկարաձիգ
Եռագի՜ծ   երկաթգծի
Ետևից  երևաց
Երիկամաքարի  երիկամացավից
Երկյուղահար  երկմտած
Երկյուղաբեկ  երևացող
Երկարահասակ  երկարացրած
Եղունգներով  երկոտանի.
Եպիսկոպոսություն  ու երուսաղեմում
Եպիսկոպոսանալը   երախավարի
Երախաբա՜ց    երջանկադեմ
Երանաժպիտ  երազող՝
Երորրդ  եղբայր՝
Երևանի  երևելի
Եռակցո՜ղ  Եփրեմը՝
Երկարաթև  եպիսկոպոսահանդերձանքով
Եկեղեցիական  երգելաձևով.
Երգելով  ու  երդվելով, որ
Երկար  երշիկները   երազում
Եփելը՝  երկարաձգվող  երևույթ  է ու
Երբեք էլ երազում
Երիկամագույն  երշիկները  չեն
Եփվել  եռման  եղանակով.
Երաշխավորելով՝  երշիկների
Եփելու՝ եռակցման 
Երազային   եզակի եղանակը՝ երբ
Երազաթաթախ  երկվորյակ
Եղբայներից  Եղիան
Երազախաբ  երազընդոստ
Եզրակացրեց, որ  երազամույն
Երազում  էր  երազահալ…
 

No comments:

Post a Comment