Saturday, March 12, 2022

 Ստվերաշատ  սիրածուփ  սենակում

Սիրուն  սպիտակ

Սատինե  սփռված

Սավանում  սիրատենչ

Սիրազմայլ  սիրով՝

Սիրո՝ սիրունատես 

Սիրառուշտ  սիրառատ

Սպասավորներն  են   սիրակապույտ

Սքանչելագեղ  սեռահասուն

Սիրահարված  սիրաշունչ՝

Սուզված   սիրատարփ

Սրտատրոփ  սիգաճեմ

Սրտաթրթիռ  սիրակեզ

Սիրահաճ  սեթևեթ 

Սիրացոլ  սիգանքով ու    

Սքանչելագործ սիրով

Սիրակից  սերնդաստեղծ  սիրածոր

Սուրբ  սերմի

Սրտանց  սիրահոժար

Սիրաջան  սիրաբոց

Սիրաժայթկումի  սիրաշաղաղ

Սրտահաճո  սպառումով՝

Սիրալիր  սկսում

Սերվող  սիրակուռ  սերնդի

Սերնդափոխության  սկիզբը՝  սերնդ- սերունդ… 

No comments:

Post a Comment