Sunday, March 27, 2022

 Մարդկային  մտածողական

Մտածելակերպով  մշնտջենական

Մտագար  մտքերի

Մտակոծ  մտափոփոխ

Մոլեգնող  մտքերով

Մրրիկների  մեջ

Մշտապես  մխրճված

Մեղկ  մտածող

Մեղքաշատ   մեղավոր

Մտորուն   մտածկոտ՝ մահկանացուս.

Մի՞թե  մտքերի

Մտածող8յանը  միացած

Մի  մարմնական

Մանրահատիկ  մասնատված

Մտածածին  մեկուսացած

Մասնիկն եմ՝ միայնակ

Մտահույզ  մտահոգ

Մտառու  մտախա՛բ

Մտքային  մտածող8յան

Մղջավանջային  մգլապատ

Մղձուկ  մշուշում

Մենակյաց՝ մղձաժետ...

No comments:

Post a Comment