Monday, February 28, 2022

 ՍՏՎԵՐՍ

 

Սարսափազդու  սապատավոր

Սագակտուց  սահմռկելի

Սողունանման  սարսռագեղ

Սրակոտոշ  սաստկատեսք

Սահուն  սուսուփուս

Սև  սեփական  ստվերս՝

Սահում է  սեխագույն

Սվաղած   սենյակի

Սեղմ   սահմանափակ

Սահմանով՝ սուս  սպրդելով

Սպիտակ  սփռոցապատ

Սեղանին.  սուզվում

Սերկեվիլագույն  սուրճի  սպասքեղենում  ու

Սեղանից  սորալով

Սարդոստայնանման  սփռվելով

Սահուն  սղում

Սինձագույն   սադաֆազարդ

Սնդուկի  սորսերով  ու

Սուս  սթափ

Ստրկանման  սանձահարված

Ստիպված  սառչելով

Սպասում՝  սպիտակ  ու 

Սեթագույն սալահապատված

Սառը  սալահատակին։

                                      

No comments:

Post a Comment