Monday, June 3, 2024

 Սպիտակ  ստվերոտ

Սալահատակ  սենյակում

Ստխորագույն   սպիտակեղենով

Սև  սադափանախշ

Սեփական  սանրով

Սրտեղված   սուլելով

Սահուն  սահեցնելով

Սպիտակահեր   սանրվողը՝

Սիրուն  սափրված

Սնափառ  ստոր

Սովոր8յուններով  սկզբունքային

Սովետասե՜ր  սրիկա

Ստոր  սադրանքներ

Ստեղծող  ստահակ

Սադայելի  ստվերից

Սարսափող   ստրկամիտ

Ստորաքարշ  ստորադրյալներին

Սաստիկ  ստորացնող  ու

Սպառնալիքներով  սարսափեցնող

Ստիպողաբար  սերունդներ

Ստրկացնող  ՙ սիրելի՚

ստալինն  է՝  սրաբեղ

Սննդարար  սունկերով

Սննվել  սիրող

Սեխակեր  սրիկան՝

Սակավաժպիտ  սալասիրտ

Սևսիրտ  ստահակ   սատանա…

No comments:

Post a Comment