Saturday, May 18, 2024

 

ՙ մուսուլ մարդը՞ ՚

Մարտի  մեկին, իսկ

Մի՞ գուցե  մայիսի մեկին

Միջագետքի, մոտավորապես

Մոտակայքի  մոլի,

Միմիա՜յն  մուսուլմանական

Մոծակաշատ,  մեծահարուստ,

Մեծ  միապետ8յուններից

Մեկում`  մռայլ

Միջօրեին  մտքի  մեջ

Մռմռթացնելով, մենակ,

Միջնադարից  մնացած

Մեծ, մորճագմբեթ,

Մզկիթի  մինարեթը

Մագլցած  միաչքանի,

Մգամորթ, մոլորակագետ,

Մահիկահոն, մազաթափ,

Մեծքիթ,  մեծահամբավ,

Մկանակուռ, մեծականջ,

Մոխրագույն  մետաքսափայլ

Մեծ  մորուսավոր,  մենամոլ,

Մեծապաշտոն, մոլեկրոն,

Մոլագար, մուհամեդական`

Մշտական, միանգամայն,

Մուսուլման` մուղամասեր,

Մեծաճանաչ  մուղամակատար,

Մշտալուրջ, մեծամիտ,

Մանդրից   մուղամբա՛զ,

Մեծն  Մուֆտի  Մուլլահ

Մազաֆառ Մուստաֆա

Մանսուր  Մազառատի՛

Մուհամմադ Մալիք

Միալիք Մացառ

Մացառուտ Մալաքին, որ

Մի՜շտ  մտքի  մեջ,

Մի՜շտ  միևնույն

Մտատանջող  մուրազն էր

Մշտապես  մտորում՝ թե երբ

Մեծանամ ու մեծահասակ

Մահվան մոտ,  կամ

Մոտավորապես  մահվան

Մոտակայքում ՝  մենակս

Մեկնեմ  Մեքքա՛ ու

Միանգամից   մարդավարի

Մուսուլմանավայել  մեկընդմիշտ,

Միա՜յն  Մեքքա՛յում

Մահանամ.   Մա՛մա  ջա՛ն

Միա՜յն  Մեքքա՛յում 

Մատնանշված, մտահաճո,

Մտահոգող, մտացունց

Մտքով  միշտ  մտազբաղ,

Միշտ  մունաթով,

Միշտ  մելամաղձոտ,

Միշտ  մտահած,

Միշտ  մտասույզ,

Միշտ  մեկնումեկից                          

Միշտ   մանթո՛,

Միշտ  մեծախոստում,

Միշտ  միօրինակ,

Մարտահորդոր,  մարտակոչ,

Միապաղաղ,  մոլորամիտ

Մուսուլմանական  մոլեռանդ8յամբ,

Մտակորույս   մեծասաստ,

Մեծակոչ,  մեծաձայն,

Մռնչաձայն՝  մենախոսում  էր

Մոտակայքի  մեծամբոխ

Մշտախոնարհ, մեծախումբ

Մեծակույտ,  միախմբված,

Միադավան, մուսուլմանահավատ

Մանդրից  միջարկող,

Միակրոն, մեծահավաք,

Մուհամեդական   մոլեռանդներին, թե

Մեծն  մեծաքանքար

Մեծարգո  մեծափառ

Մեծաշնորհ  միշտ

Միակ  մարգարե  մուհամմադին

Մոռացող,  մտափոխ,

Մտախանգարված,  մտախավարված,

Մտամոլ, մեղավոր

Մեղադրյալները`  մեկ- մեկ

Մեկուսացվելու են  և

Մասայականորեն  մեկ

Մետրանոց, մեծ

Մտրակներով, մոլեգնաբար

Մտրակվելու են  մունտառ

Մռ8ներին ու մազափետված

Մերկացրած  մեջքերին`

Մոտ  մեկ  միլլիոնի  մոտ,

Մղկտացնող  մտրակահարվածներով, իսկ

Մեծն, մեծապանծ,

Միշտ  միակ,

Մեծահրաշք  մարգարե  մուհամեդին`

Մեղսաբար մերժող,

Մորոսամիտ, մտամոլ,

Մեղսապարտ, մեղսաթաթաղ,

Մեղսակից,  մեղապարտ,

Մոլորյալ, մեծամիտ,

Մակաբույծ  մոլախոտերը՝

Մասսայականորեն  մրճահարվելու և

Միանգամից` մորթվելու են

Մեծից  մինչև  մանուկ ու

Մեծաչարչար  մորթազերծվելով,

Մեղավոր  մարմինները

Մասնատելով  մանր  մասերի,

Մտցվելու են  մռմռացնող

Մանանեխի  մեջ,

Մահաջնջվելու  մինչևիսկ

Մերժվելով  մահատեղից…,  իսկ

Մեղքերը  մեղանչող,

Միանգամից  մուսուլմանացածներին`

Մեղքերը  մեկնդմիշտ

Մոռանալով,  մանդրի՜ց,

Մեղավոր   մարմինները՝

Մասամբ  մերկացնելով,

Մեղմագին, մեղմամրմունջ,

Մեղմակի, մեղմաշշուկ,

Մեղմորեն, մանրամասն,

Մերսվե՜լու են`  մեծաճանաչ

Մուսուլման, մասնագետ

Մերսիչների  մեղմ

Մարդասիրական միջամտ8յամբ

Մոտավորապես՝  մեկամսյա  մերսումով, իսկ

Մեծահրաշ,  մեծապատիվ,

Մեծահիշատակ   միակ  մեծատառով

Մարգարե` մեծն  մուհամմեդի

Մեծագործ8յունները  միշտ

Մոլեռանդորեն, մեծաքանակ,

Մեծաձայն  մեծաբանող`

Մեծարողներին՝  մեծահոգիաբար,

Միշտ  մեղմորեն,

Միշտ  մեծաշուք,

Միշտ  մշտագ8,

Մեծարելով, մտերմաբար,

Մարդավարի  մոտեցումով,

Մեղմածուփ  միջերկրածովյան

Մավրիտանաոճ   մաքրատաշ,

Մարմարաշեն, միջնապարիսպապատ,

Մեծաշուք , մանրանախշազարդ,

Մաքրափայլ   մանրահատակ

Մեծ  մարզասրահներով ու

Մարզահրապարակներվ,  մշտադալար,

Մշտասաղարթ, մոլախոտազուրկ,

Միրհավաշատ, մշոշավարդապատ

Մոշահավաշատ, մշտափթիթ,

Մարգագետնակից,  մեծաշեն

Մենատներում   մեծ  մետաքսագորգածածք,

Մետաքսապատ  մ8աքաներով

Մահճակալներում   մեկնված՝   

Մշտակու՛յս   մաքրաբույր,

Մածնագույն  մարմնագեղ,

Մարմարակուծք  մալականուհիները,

Մեղրաբերան,  մեծամարմին,

Մշտաջահել,  մեծաշրթունք,

Մեծայտ, մեծազդր,

Մեծաստինք,  մոնղոլուհիները և

Մանրակրկիտ  մատնահարդարված

Մատներով,  մարգարտահյուս

Մազերով, մարմնեղ,

Մարմնաճոճ,   մեծաչյա,

Մեղմախոս,  մարմնաճոխ,

Մեծ  մորեգույն

Մավրիտանական  մուճակներով,

Մոտավորապես.  մերկամարմին,

Մետաքսաքողածածք,  մանուշակագույն

Մետաքսազգեստավոր  մավրուհիները`

Մելխիորասկյուտեղներով  միշտ

Մեղմաժպիտ, մշտաբաց

Մրգասեղաններին՝  մեծաքանակ

Մանկլավիկների  մշտական

Մասնակց8յամբ` մեր

Մատնանշված  մոլեռանդներին, 

Միշտ  մատուցելու են

Մեղրախորիսխով  մեղրը,

Մեծ  մեղրահամ

Մեղրախնձորներ,  մեծաքանակ,

Մեղրահոտ, մանդարիններ,

Մեծ  մեղրաբլիթներ,

Մալաչա  մեղրատանձերը,

Մորու և մանավանդ

Մոշիմուրաբաններ,

Մեծաքանակ, մեղրահամ

Մրգահյ8եր, մինչևիսկ

Մամոնտի՛  մսով

Մեծ  մսակարկանդակներ,

Մսալոռ,  մուսակա,

Մեծաքանակ  մրգասիսեռ,

Մեղրահամ ու մեղրահոտ

Միրաբելաները,  մանուշակաբույր

Մաքուր  մերած

Մածնասերով  մածունը`  մեղրաընկույզով,

Մածնաբրդոշը`  մածնակարագով,

Մածնալավաշներ.  միաժամանակ

Մոլեռանդների  մատները

Մեկ - մեկ   մտցնելով

Մատանեքար, մեծ  մատանիներ,

Մեկնդմիշտ մինչև

Մահ  մինչև`

Մոտեցող   մարտիոսացումը, իսկ

Մահացած  մարտիրոսացվածների

Մայրերին,  մտերիմներին  և

Մոտիկներին`  մատուցվելու են

Մեծ  մանրանկարազարդ,

Մագաղաթյա  մարտիրոսագրեր,

Մխիթարական  մոտեցումով ու 

Մուղամով  մատուցվող`

Մանրակրկիտ, մտածված

Մարդահաճո, միջոցառումներով    

             445, կամ ավել  բԱռ...                                     

 

              


No comments:

Post a Comment