Tuesday, July 28, 2020


Կոհակաշատ  կեղտաջրում
Կանեփագույն  կոփված
Կեղտակոլոլ  կնճռոտամաշկ
Կռվազան  կոկորդաբաց
Կատաղած  կոկորդիլոսը՝
Կայծակնարագ  կորովապինդ
Կառչած   կռճտաձայն
Կոտրատելով  կարճահասակ
Կակղամորթ   կճղակահարող
Կասկածամիտ   կխտարի
Կարծր  կողոսկրները՝
Կսկծահար  կծկված
Կիսակենդան  կռնչաձայն
Կաղկանձող  կրկնողաբար
Կրծոտված  կտտամահ
Կենսազուրկ  կենդանուն
Կերպափոխելով կերի՝
Կոկորդապատառ  կատաղաբար
Կամած-կամաց   կոկորդելով.
Կլանում  էր`   կործանվածին։

No comments:

Post a Comment