Saturday, July 18, 2020


Բացարձակապես  բովանդակազուրկ,
Բարձրաձայն բանավեճի
Բռնված, բարկացած,
Բարձրահասակ, բազմազավակ,
Բաթումիի.  բնիկ  բաք6ի,
Բթամիտ, բազմամարդ ,
Բեռնակիրները՝, որ բարեխղճորեն
Բելգիական <ԲՐեԺՆեՎ >
Բեռնատար  բեռնանավից
Բեռնաթափում էին  Բիրմական
Բարձրորակ բրնձի
Բողկագույն  բարդանները՝
Բոլորն էլ բեղավոր,
Բոլորն էլ բարեկամներ էին,
Բոլորն էլ  բազմապատիկ
Բռնված ու բանտերում  բանտարկված ու
Բերդերում  բռնի.
Բառացիորեն  բռնաբարված, կամ էլ
Բորենի`  բռնաբարողներ էին,
Բոլորն էլ բռնցքամարտասեր,
Բոլորն էլ  բարոյազուրկ  ու
Բարոյալքված, բանսարկու  բամբասողներ էին,
Բոլորն էլ , բացահայտ  բիրտ, բայց
Բեռնակիր8յան  բնագավառում `
Բազմակողմանի  բանիմաց, բազմամկանոտ,
Բոլորն էլ բռի  բոռբռացող,
Բոլորն էլ բ8, բկլատ.
Բոլորն էլ բադրջանասեր ու
Բոլորն էլ  բադակեր էին, ԲԱՑԻ՝
Բարկացկոտ  բարձրահոն,
Բրիգադիր՝ Բեյբութ Բյուլբյուօղլուց, որը
Բոլորովին  բաքվեցի չէր,
Բռնված8յուն  չուներ,
Բռնցկամարտասեր չէր,
Բացբերան ու ոչ էլ , բարձրահասակ էր, բայց
Բծախնդիր էր  ու  բեղազուկ,
Բադակեր չէր, բայց  բղջախոհ էր ու
Բադամասեր, բազուկակեր էր.
Բիլիարդից  բանիմաց էր
Բուլդոգատեր ու բոզի՛  բալա  էր…  ԲԱ՛:



No comments:

Post a Comment