Saturday, April 13, 2019

Արյունարբու  ալլահապաշտ
Անողորմ  անաստված
Ազգայնամոլ    այլասերվածների
Անհոգի արյունոտ
Աչքերի առաջ
Անվերջ  այրող
Ավազներով անապահով
Անապատով  էին
Անցնում  անպատված
Անբախտ  անօգնական
Անհույս  անարժան
Անարգանքների  արժանացած
Աստվածասեր  ազնիվ
Անմեղները`  ազգիս.
Անգ8  աշխարհից
Ավաղ արհամարված  ու
Ափսոս  առ աստված
Առաքված  անհաս
Աղոթքներից  առայսօր
Անպատասխան  անտարբեր

No comments:

Post a Comment