Saturday, April 20, 2019

Բռի   բարձրահոն
Բիրտ  բարքերով
Բթամիտ  բարոյազանց
Բարձրամիտ  բարոյալքվածների
Բազմանդամ     բանակն էր
Բուծվելով   բազմանում  ու
Բազմապատկված  բյուրասփռվելով
Բացեիբաց  ու բացահայտ
Բարկացայտ  բախվելով
Բարին  բաղձող
Բարխիղճ  բարեսեր
Բարեմիտ  բարեկիրթ
Բայրացկամ  բարոյապաշտների
Բարձրաձայն  բորբոքված
Բողոքող  բազմ8յանը.
Բազմահանց  բռնակալ
Բռնապետ8յանը  բնորոշ
Բարձրահոն  բարբարոս
Բարկասիրտ  բասրիչ
Բծախնդիր  բարուրանքների
Բացեիբաց  բռնադատ8յամբ.
Բարկասաստ  բռնի
Բերդերում  բանտարկում.
Բյուրաբազում    բարեկեց8յուն
Բարեփո8յուներ  ու բարին
Բաղձող  բարեհամբավ
Բարենպատակ  բարձրազնիվ 
Բողոքավոր  բարեկամեցողներն 

No comments:

Post a Comment