Thursday, November 15, 2018


Ծաղկավանի ծիրանաշատ
Ծիրանանոցի՝ ծպտյալ
Ծղրիդներով  ծղրիդաձայն
Ծիրանենու ծառաշվաքի
Ծալաթոռներին  ծուլորեն
Ծռմռվող, ծալքավոր
Ծնոտով, ծուռմռտիկ
Ծակոտիկներով ծխախոտագույն
Ծղոտագլխարկավոր  ծերունի,
Ծաղրանկարիչ, ծիծակասեր,
Ծերուն  Ծիլծիլյանը,
Ծնոտներով  ծամող,
Ծայրաստիճան  ծույլ,
Ծիծաղադեմ, ծալաբազուկ,
Ծերունազարդ, ծփացող
Ծովերում՝  ծովահողմերից
Ծեծված, ծանրամարմին,
ՙԾՈՎԱՑՈՒԼ՚ ծածկանունով,
Ծաղկակաղամբասեր, ծուռ,
Ծխացող, ծիծեռնականախշ
Ծխամորճը  ծպծպացնելով
Ծխող, Ծովինարցի,
Ծնոտամորուսով  ծովալակ՝
Ծատուր  Ծառուկյանը՝
Ծաղկազգեստ, ծաղկահասակ,
Ծանրագանգուռ  ծոռնիկուհի՜
Ծովինարի  ծնունդին,
Ծիրանօղուծ  ծիրանացած,
Ծիծաղախինդն ծափահարում էին
Ծիածանագույն, ծաղրազգեստ,
Ծնողազուրկ, ծուռքիթ,
Ծ-տարեկան, ծանոթ,
Ծաղկաձորցի, ծաղրախոս,
Ծաղրաշարժ, ծաղրերս,
Ծիրանի  ծամոնը,
Ծամածռվելով  ծամծմող,
ՙԾՈՒՌՈ՚  ծաղրանունով,
Ծիրանենու ծառի  ծայրին
Ծլվլացող  ծտի  ծռտած
Ծորացող  ծեռտից
Ծեռտոտված ՜ ծոծորակով,
Ծեքծեքախոս  ծաղրածուին։    

No comments:

Post a Comment