Sunday, November 25, 2018


Հայաշատ  հարազատ
Հայրենիք  Հայաստան
Հնում՝  հալեբից
Հեշտ8յամբ  հայրենեդարձված
Հոգով հեթանոս, բայց
Հիսուսապաշտ  հայտնի
Հավասեր  հավկիթակեր
Համեղ  հարիսայի
Հրավերքներից  համարյա
Հազվեգյուտ  հրաժարվող
Հումակեր8յունը  հաստատ
Հոգեկան  հիվանդ8յուն  համարող
Հալեբյան  հայտնի
Համեղ  հալվայասեր
Հնչեղ  հնչակյան
Հանրածանոթ  հարուստ
Հաշվենկատ  հաշվապահ
Հանելուկային  հանգամանքներում
Հանկարծամահ՝  Հակոբ  Հրեղենուն
Հավետ  հողին
Համեստ  հանձնող
Հոժարակամ  հուղարկավոր8յանը
Հավաքվածները՝  հերթով
Հանգուցիալի   հեկեկացող
Հարազատներին  հառաչաձայն
Հանգստացնող  հայտարար8յուններով
Հերթով  հավասարաքայլ  համեստորեն
Հրաժեշտի  հարգանքն էին
Համբեր8յամբ  հաղորդում՝…
Հուզված   հարազատներից
Հարգարժանորեն  հրավիրվելով՝
Հանգուցիալի  հոգեհացին։
Հուզված  հոգնած
Հոգեհացին  հավաքվածները`
Հպարտ8յամբ  հիշարժան
Հիշվելիք   հուշեր ու
Հնարվաց հիշողուններ  հիշելով
Հոտնկայս  համառ
Հերթական8յամբ  հաշվազուրկ
Հոգեկենացներով՝ հիշում  էին
Հնում,  հանդուգն
Համառ  հմուտ
Հայտնի  հնգամարտիկ ու
Հազվագյուտ  հեծանվորդ
Հանաքասեր  հանելուկագետ 
Հետագայում, հերոս
Հետախույզ  հիմա,
Հանգած  հրաբուխ  ու
Հազարամյա  համաշխարհային
Հանգուցիալներին  հասած ու
Հետզհետե   հումուսի
Հավասարվող  ու հետմահու
Հանրապետ8յան   հերոսի
Հուշաշքանշանով  հավերժացված
Հանգուցիալ  հաշվապահին՝  երբ
Հանրահայտ  հոգեհացակե՜ր
Հանգուցիալի  հարևան
Համառ  հայտնի
Հաստամռ8   հարբուխոտ
Հարբեցող  հաղթանդամ
Հին   հարևան
Համարձակ  հրշեջ
Հմայակ  Հորթունին՝  հանկարծ
Հարբելով, հրեշավոր
Հնարած  հիշող8յուններով
Հրապուրված, հարբած,
Հիմարաբար  հռհռալով.
Հզորաձայն  հրեշավոր
Հիմար – հիմար   հեգնական
Հիվանդագին  հայհոյանքների
Հեղեղ՝  հղելով
Հիասթափված  հոգեհույզ
Հարազատների  հասցեին…
Հիմնավորապես   հորդորելով
Համբերությունները  հատած
Հարազատներից   համարձակներին՝
Հապշտապ   հապճեպաքայլ
Հրմշտելով  հեռացնել
Հակաճառող  հանդգնող
Հրեղե՜ն  հեղուկի՛ց
Հրեշացած   հոխորտաձայն
Հոգեխանգարված  հիմարացած
Հաստամարմին  հարևանին.
Հանգստացած   հոգնախոնջ
Հոգոց   հանելով


No comments:

Post a Comment