Thursday, July 12, 2018

Գարնանային  գեջ
Գորշ  գիշերով
Գինեմոլս՝ գերմանական
Գորտագույն  գծերով
Գլխարկով  գլխիկոր
Գնում եմ  գետնահարկ
ՙՙ ԳԱՌՆԻ ՚՚  գինետուն…
Գերադասելով   գնել
Գառնեցի   գովարժան
Գինեգործ՝  Գառնիկենց
Գերազանց  գինուց  ու
Գեղեցիկ  գինելից
Գինեթասով  գինին
Գերօգտագործա՛ծ   գինարբ
Գերագրգիռ  գժավարի
Գորգոռալով  գանգատվում  եմ
Գինեսեղանին  գամված
Գոգնոցավոր  գայլավիզ
Գժադեմ   գերմարմին
Գոհ՝ գինեպանին.
Գնածս  գինու.
Գերգանձված  գնից  ու
Գռմռաձայն   գրոհելով
Գժված՝ գինու
Գինոտ գավաթով
Գռեհկախոս  գիսախռիվ
Գինեպանի  գանգին 
Գավաթով  գանահարելով .
Գետնին  եմ   գետնում
Գեշ  գոռոզ
Գող   գարշելի
Գանելիք՝  գինեվաճառին…

No comments:

Post a Comment