Saturday, July 14, 2018

Արդյո՞ք   արթուն
Անմեղ  անվախ
Արու  արի
Ասպետ  աքաղաղի
Ամենօրյա  աշխուժ
Անաչառ  աքլորականչը 
Աղաչանքը  չէ՞ ամենազոր
Ամենաստեղծ  արարչին.
Աշխարհասփյուռ  անհամար
Արևաբաղձ  ամեն
Ազգերին  արժանացնելու
Առատալույս առավոտվա
Անզուգական  անհաս
Անստվեր  արևի  այգեբացի
Ակնահաճո  արշալույսին…  Հ՞ը    

No comments:

Post a Comment