Wednesday, August 10, 2016

Կոմունիստ եմ կոմունիստ
Կոմունիզմի  կողմնակից…
Կասկածամիտ կեղծավոր
Կուսակցական կեղծամով
Կաշառակեր կամակոր
Կարող8յուն կուտակող
Կոնյակասեր կնամոլ…

Կազմալուծ6ին   ու կորան
Կեղծիքներով կառուցած
Կոմկուսները  կարմրադրոշ
Կենտկոմները՝ կեղծ  կարգերով…
Կասեց6ին  կոկորդներում
Կոչերը  կեղծ ու
Կեցցե՛ները   կրքոտ
Կոչական  կրկնվող  ու կցկտուր…
Կորան կոմերիտականները  կուտակե՜ր  ու
Կոմունիստները  կուտ  կրող
Կիսաշեն  կոմունիզմով
Կիսակառույց  ու  կաղացող…
Կորան`  կարծես
Կաղ  կատուներ
Կասկածամիտ  կայծակնահար  կատաղած
Կեղտոտ  կտուրներում
Կաղեկաղ  կաղկանձելով
Կցկտուր  կոծելով
Կուտակած  կարող8յան
Կորուստը  կմկմաձայն, որ
Կրկին  կազմակերպված
Կերպարանափոխված  կատարելագործված
Կոկիկ  կոճկած
Կոստյումներով   կեղծ
Կուսակց8յուններ  կազմած
Կայտառացած  կառավարեն ու
Կազմակերպված  կեղեքեն
Կախարդվածների՜դ  կիսահիմար…
Կար՝   ՙԿԱՐԱ՜Ս  ԿԵ՜Ր՚   կարգախոսը  ու 
ՙԿԱՐԱ՜Ս   ԿԵ՜Ր՚-ն  է  կրկին
Կրկնվում  կյանքում



No comments:

Post a Comment