Monday, July 4, 2016

Լուրջ է լղար
Լուտաբան  լերկավիզ
Լուսնոտ լկստված
Լենինը լայնաճակատ, որ
Լեղակագույն  լողավարտիքով
Լուսնկա  լուսնի
Լույսով  լուսավորված
Լոգարանի  լայն
Լուսնողող  լուսամուտագոգին
Լակոտաբար  ու լկտի
Լպիրշ8յամբ լոպպազավարի
Լղճել է  լավատես
Լրջաբարո   Լունաչարսկու
Լախ  լոլիկը  ու
Լուռ  լուրջ  լարված՝
Լայն  լպրծուն
Լորձունքապատ լեզվով
Լեղաճաք  լեղապատառ.
Լայնակի  լիզում  էր
Լածիրակը՝  լխկած
Լպրծուն   լխճած
Լարդ   լափը.
Լիաբերան  լորձաշուրթ
Լիաշունչ  լպստոտելով, 
Լիաբուխ  լավ
Լպռոտ  լփռտոցով  ու

Լսելի   լփլփոցով։

No comments:

Post a Comment