Saturday, July 2, 2016

ԱՄԵՆՕՐՅԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Թարգմանությունը` բժիշկ Հ. Սարգսյանի

Վերցնում ենք օրը և նրան լավ մաքրում նախանձից, ատելությունից, ցավից, դառնությունից, ագահությունից, համառությունից, եսասիրությունից, անտարբերությունից:
Եվ այդ ամենին ասում ենք «ոչ»:
Ավելացնում ենք երեք լիքը գդալ լավատեսություն, մի մեծ բուռ հավատք, մի գդալ էլ համբերություն, մի քանի հատիկ հանդուրժողականություն և վերջապես մի պտղունձ քաղաքավարություն և ազնվություն բոլորի վերաբերմամբ և, հիմնականում, մերձավորների նկատմամբ:
Ստացված ամբողջ խառնուրդի վրայից Սեր ենք ավելացնում:
Այժմ, երբ սկուտեղը պատրաստ է, նրան զարդարում ենք բարության և ուշադրության ծաղկի թերթիկներով:
Մատուցել ամեն օր Սիրտն ու Հոգին ջերմացնող սրտալից ժպիտից և ջերմ խոսքերից պատրաստված գարնիրի (ճաշալրացի) հետ:

Բ Ա Ր Ի  Ա Խ Ո Ր Ժ Ա Կ

No comments:

Post a Comment