Friday, April 25, 2014

ՄՈՒՇ

Մշուշ  էր  մուժ
Մթամած  մուռ
Մահաշունչ   մառ
Մահասարսուռ  մի   մահօր…
Մորթապաշտ  մոլագար
Մահանիշ  մահիկանշաններով
Մարդատյաց   մահաբաղձ
Մարդասպանների  մտածածին
Մարդաստեղծ  մահը՝
Մոլի  մոլուցքով
Մաղձաթախիծ   մահաբույր
Մորեխանման  մախիզ
Մեծ  մեղքով
Մտել  էր  մշուշոտ
Մեր  Մուշը   մաքուր  ու
Մարդկանց   մեջ
Մահն  էր  մոլագար
Մռայլ  մռութով
Մրմուռ   մտրակում…
Մեղքի  մարմանջն  էր
Մոլեգնում   ՙմարդ՚
Մարդասպանների  մոլուցքոտ
Մթաագնաց   մութ  մտքերում  որ
Մահվան  մեծ  մանգաղներով
Մարդկանց  մանգաղում
Մատղաշին    մորթում
Մայրերին  էին  մեկից   մասնատում…
Մեր  Մշեցիների
Մուխն  էին  մարում…
Մոլագար մոլեռանդությամբ
Մխրճված  մեծ
Մաղձոտ  մահվան
Մահահոտ  մեղքի  մրուրում…
Մռնչյուն  մռայլ
Մորուսոտ  մռութներով
Մարդահալաց  մահվան
ՙ մարդ ՚ մշակները՝
Մեծ  մագիլավոր  մսագործ
Մարմնեղ  մարդաշատ
Մոլագար  մոլեռանդությամբ
Մա՜րդ  էին  մաշկում   մրցելո՜վ… ու
Մնացել էինք  մենք  մենակ
Մարդադավ ՙմարդկանց՚
Մտածին  մարդախողխողում
Մեռելաստեղծ   մարդախոշոշում
Մոլեռանդորեն  մրցող
Մռնչաձայն  մոլագար.  ուր
Մրցանակն՝   մեղքն  էր  որ
Մնալու էր  մնայուն 
Մեզ  միտումնավոր
Մոռացած  մարդկության
Մտքում  մեղավոր…
Մեր  մեղքն էր  միայն որ
Մարդ էինք մենք…
Մարդ էլ մնացինք ու
Մարդ էլ մեռանք  որպես
Մի  մատաղ  մարդկային
Մասայական  մոլագարության
Մարդատեցության  մեծ  մեղքի…
Մեր մահն էլ մեռա՜վ իսկ
Մենք  մնացինք…
Մահամնա  մնայուն
Միշտ  մխված
Մի  մեծ  մեղք
Մայր  մոլորակի
Մարդկության  մտքում…
Մըռնի՛մ   մեր                   
Մշեցոց   մեռած   մարտիրոս… 

No comments:

Post a Comment