Saturday, April 19, 2014

Ոխերիմ  ոսոխ
Ոգեխանգարվածնե՜րդ՝  ողնաշարազուրկ
Ոջլոտ  որջերից
Ոհմակներով   ոռնաձայն
Ոչուփուչնե՜րդ՝  ողջամտությունը
Ողջ   ոտնահարելով
Ոխ  որոնելով
Ոսոխասերնե՜րդ՝  ոչնչացնելու 
Ոգեշնչված  որոտընդոստ 
Որոտախոս  ոճրամիտ
Որմնադիրնե՜րդ՝  ողբերգության
Ոճրատենչ  ոտնձգ8յուններով
Ոսկեքանդակ  ոստաններ
Ոճրամուխ  ոտնատակելով
Ոսկեմատյանները  ոտնակոխելով
Ոճրադավ  որբաստեղծնե՜րդ՝
Ողորմելի  ողորող
Ոտաբոբիկ  որբերին
Ոխակալ  որոգայթներով
Որսացող  որսորդներդ  ոճրագործ
Որդիակորույսներին  ոչնչացնելով
Ողբն  եք  որոճում
Ոճրաբեռ  ոչնչ8յուննե՜րդ՝ 

Որդնո՜տ  ործա՜նք…

No comments:

Post a Comment