Sunday, October 21, 2012


Դեկտեմբերին՝ Դավթաշենում
Դավադրաբար, դիտմամբ,
Դանդաղ՝  դաղստանյան
Դաշյունով դաժանաբար
Դաշունահարված, դավանափոխ,
Դատամոլ, դրամապաշտ,
Դավասեր, դաշնակցական,
Դավաճան, դիվամոլ,
Դաշնադրուժ, դահուկորդ,
Դատախազ՝  Դերենիկ Դիտմամբյանցի
Դալկացած, դեղնագույն,
Դժոխերաս  դեմքով  դիակը,
Դասավորված  դեղնագույն,
Դեկորատիվ դափնեփսակներով՝
Դարչնեգույն  դարակներո՜վ
Դրվագազարդ  դագաղով՝
Դրված էր     Դավթաշենի
Դատարանի  դատարկ
Դահլիճի  դանդուռագույն   դիապատվանդանին։
Դագաղի  դիմաց՝
Դրված  էր դատախազի
Դարդահայաց,   դրամատիկ  դիմանկարը,
Դժբախտ,  դաշունահարված,
Դահուկասեր  Դերենիկի՝
Դանիական, դեղձագուն
Դահուկները, դահուկաձողերով և
Դդմագույն  դահուկահամազգեստը։
Դագաղի  դարակնեում
Դրված էին դժբախտի՝
Դատարկ  դրամապանակը,
Դեղատուփը՝  դառնահամ  դեղահաբերով  և
Դատախազի  դաջազարդ ՝
Դամասկոսյան դանակը։
Դատարանի  դահլիճում,
Դժվարամահ  դատախազի,
Դագաղի  դեմուդեմ,
Դասավորված՝  դիակին  էին
Դիտում  դժբախտի
Դարդակալված, դառնակսկիծ,
Դատարկապորտ  դուստրերը,
Դառնահայաց, դժադեմ
Դասնկերները և դարդաշատ  դրացիները։
Դողդոջուն,  դժվարհասկանալի,
Դրվատական  դամբանաճառով՝
Դժբախտի  դուստրերին ,
Դրացիներին  և  դասընկերներին դիմեց՝
Դարդակալված, դանդաղախոս,
Դավանակից   դատավոր՝
Դավիթ Դոդոշյանը,                                         ԴԱՇ10ՍԱՐԴ
Դժնատեսիլ, դյուրագրգռված,
Դմբուզով  դխդխկացնելով
Դժբախտ դատախազի՝ դագաղին։
Դուդուկահարը   և  դյուցազն,
Դիմացկուն  դամքաշը՝
Դարդոտ,  դառնաթախիծ,
Դուրեկան  դուդուկանվագներով՝
Դարմանում  էին  դահլիճի
Դարդոտվածների  դարդը։
Դատախազի  դրացի
Դաշնակահարուհի Դիանա Դույլիկյանը՝
Դրամատիկ   դերասանությամբ,
Դահլիճում  դրված
Դարչնագույն  դաշնամուրին
Դաշնակահարեց  Դվորժակի
Դարդահնչույն  դաշնամուրային  դիվերտիսմենտներից։
Դաշունահարված դատախազի
Դագաղի  դեմուդեմ
Դանթող, դասնկեր
Դարբին  Դրո Դղրդունյանը՝
Դեգերում  էր դրախտներում ։
Դարդոտված, դառնասիրտ, դրացի
Դերձակ  Դարչո Դիպուկյանը՝
Դդմագլուխ  դիվանբաշի  դատավորի
Դատարկաբանական  դամբանաճառի
Դիմելաձևից  դժգոհ՝
Դեսուդեն  էր  դիտում՝
Դժնադեմ, դյուրագրգռված,
Դարդակալված, դաժան դեմքով։

No comments:

Post a Comment