Sunday, October 14, 2012


Ստոր սուտասաններս՝
Սրտանց  սիրում ենք
Ստել ու սիրում ենք, որ
Սիրվում են  ստեղծված
Սարսափելի  ստերը  ու                          ՍԹԱՓ
Սողում են  ստահոդ                                    6Ի՞Ք
Ստողներիս  սառը
Սրտերում  ստեղծված
Սոսկալի  սուտ  ստերը.
Սև  սառնարյուն
Սուս   սողունանման
Սղոսկվելով սրտերում ու
Սադրիչ  սարդոստայնանման
Սոթլիկ  սփռված՝
Սև  ստի  սանձարձակ
Ստոր  սերմերը
Սերմանելով  սուտասեր
Սերունդների  սրտերում  ու
Ստի  սուր  սառը 
Սմբակներով  ստեղծելով
Սինլքոր  ստախոսների ու
Սարսափելի  սատանորդիների
Ստահակաբար  սառնասրտորեն
Ստելուն   սովոր,
Սեվերես,   սնոտիախոս,
Սնահավատ8յանը  սիրահար
Սմբուկասեր, սեվամիտ,
Ստվար  սերունդ… 
                                                                

No comments:

Post a Comment