Sunday, July 8, 2012

         ՆԻՑՇԵ

Նողկանքագույն  ներկով
Նոր  ներկված,
« Նոզեմատոզ»՚ նորանվանված
Նիարդահիվանդանոցի  ներկահոտ
Նկուղի  նեղ
Նստարանին  նստեցրած և
Նվազագույնս  նպաստավոր, բայց
Նվաստացնելու  նպատակով ու
Ներվահանգաստացուցիչ՜    նկատառումներով
Նրբանկատ նախագծված ու
Նպատակահարմար  նախատեսված,
Նզովյալ, ներպարփակող
Ներամփոփոխ, նեղ, նաֆթագույն
Ներքնահագուստում`  ներամփոփված,
Նիհարած, նիկոտինաներկված
Նետաձևաբեղ,  նյարդախտից
Նեղացած  ներվագարի
Նեղսրտված  նայվածքով
Նայող  Նիցշեն`
Նկատելի նյարդահար էր,
Նոթոտ  նշմարելի
Նյարդահույզ , ներվայնացած
Ներկայի  նկատմամբ,
Նենգ,  նեռի  ներարկված
Ներքին  ներշնչանքներով
Ներծծված, նվաստամիտ,
Նվնվան, նզովյալ,
Նիզակախոցացավի  նմանվող
Ներքնագանգացավերից  նկատելիորեն
Նյարդայնացած, նենգամտորեն,
Նանրամիտ, ներքուստ,
Նորանոր, նորահնար,
Նանրախոհերով  ներամփոփված,
Նպատակազուրկ  նվաղկոտ`
Նավապետի   նման, որը
Նավաստիազուրկ, նույն
Նավահանգստում   նավարկելազուրկ
Նավով.  նոթոտ 
Նավասուզվում  էր  ներկայի
Նեխված  նզովքը...
Նպատակները`  նոր
Ներհակություններ,  նենգ
Նշավակություններ  նորանոր
Նախատինքների  նվերներն էին...
Նյարդագարության  նզովյալ
Նողկալի  նյարդախտի, բայց
Նահատակվածներին`  ներում  են
Ներված  է  և  Նիցշեն.
Նույնիսկ՝  ՆՐԱ՛Ն,  ՆԱ՛ԽԷ-ին 
Նախատողը`   «նշանավոր»…

No comments:

Post a Comment