Wednesday, July 4, 2012

Բախի`  բախտը

Բախենց  բազմաստվերաշատ,
Բարեկարգ,  բացօթյա,
Բուրումնալից  բակում
Բացված  բազմաուտելիքառատ,
Բացովի  բարձրասեղաններին
Բոլրորանիստ.  Բախի
Բոլոր  բարյացկամ,
Բազմամարդ  բարեկամները՝
Բալաօղիալիքը,  բավարական
Բավական  բարակապոչ,  բյուրեղապակյա,
Բաժակները  բարձր
Բարձրացնելով. բազմիմաստ
Բարձրաձայն  բազմազան
Բարի  բարեմախթական
Բազմաթիվ  բաժակաճառերով,
Բարիօրություն,  բարի  բախտ ու
Բառացիորեն  բախտի
Բոլոր  բարիքները ու
Բաղձալի  բազմազավակությունը՝
Բարեմախտեցին. բեռլինյան
Բարձրորակ, բարձաշատ,
Բազմոցին  բարեժպիտ,
Բազմած՝   Յ. Ս. Բախին։
Բախտը՝ բազմաքանքար
Բախին   բազմազավակացրեց, բայց
Բախի  բոլոր
Բալիկներնը  բազմօրյա  չէին։
Բարեկիրթ, բարեխիղճ  էր  Բախը.
Բազմատաղանդ, բարեհամբյուր
Բարեհոգի  ու  բազմահոգս։
Բախի  բալիկները՝
Բոլորն էլ բարեկիրթ էին ու
Բախին՝ բոլորովին  չէին բարկացնում։
Բարեպաշտ  բարքով ու
Բարի  բնավորությամբ
Բախը՝  բնածին,
Բյուրահանճար, բնաձիր,
Բարձյրալապաշտ  ու  բնասեր էր։
Բախը՝ բեղազուրկ էր,
Բայց   բարձրահերահարդարված:
Բախը՝ բոլորովին չէր
Բողոքում, չէր  բղավում։
Բոլորովին  բացառում էր
Բայոսեքսուալիզմը  ու  բյուրոկրատիզմը։
Բակում՝  բոկոտն  չէր
Բզբզում, բայց
Բնավ  էլ  չէր բացառում
Բաղնիքում  բարձրաձայն
Բլբլացնելը ու բազմիցս
Բլբուլաձայն,  բլբլացնում էր.
Բերկրալից,  բազմաժանր,
Բախավարի,  բարձրաճաշակ,
Բարձրարժեք,  բախավայել,
Բարդ  բացականչություններով՝
Բարձրորակ բացականչելով։
Բախը  բուսաբան չէր,
Բայց  բարեխղճորեն ու                                              Բ8
Բծախնդրությամբ  էր բազմացնում
Բազմաթիվ  բուրումնավետ
Բույսատեսակները՝  յուր
Բարեկարգ  բնակարանում։
Բախը`  բոլորովին
Բոխիասեր չէր, բայց
Բազուկակեր  էր ու բողկասեր։
Բոլորովին  բացառում էր,
Բոլոր, բորբոսնած  բաները։
Բախը`  բանանասար էր, բայց
Բացարձակապես  չգիտեր  թե  ի՞նչ
Բան է բուրումնահե՜ղց   բաստուրման։
Բախը  չէր  բորբոքվում
Բոլորովին  բացառում էր
Բամբասանքը  ու բամբասողներին,
Բանավեճերի  չէր բռնվում,
Բարություն  էր  բխում  Բախից:
Բախը՝  բախտից  չէր
Բողոքում, բայց
Բախտի  բիրտ  բախտանիվը՝
Բբերի բորբոքում ու
Բլշակնություն  բերեց
Բազմաշնորհին  ու  բուժամիջոցների,
Բուժիչ  բալասանների
Բացակայությունը  ու բժշկությամբ
Բախին բուժելու,
Բացարձակ, բացասումը.
Բախտորոշ  էր՝  ու բազմատաղանդ
Բախը  բառացիորեն
Բանտարկվելով  բնալույսազուրկ
Բնակարանում,  բազմահած
Բարբարոսաբար  բզկտվում էր
Բոթ  բախտից.
Բացերախ  բազմակոշկոճ
Բազմախոշտանգ,  բազմատանջ,
Բախվելով  բիրտ
Բախտի  բազմապատիկ,
Բազմապատիժ,  բազմատանջ,
Բազմավերք,  բազմավիշտ,
Բազմախաբ,  բախտանիվին, որը
Բոցազրկում էր, բազմատաղանդ
Բախի.  բեղմնավոր,
Բարձրաթռիչ, բազմեռանդ,
Բազմաքանքար,  բոցկլտացող,
Բոցշունչ,  բոցեղեն,
Բուրվառի  բոցը...
Բռի  բորբոքելով.
Բռնացող  բախտի`
Բռնացող  բոցը,  բազմապատկելով
Բազմախոց,  բազմախռով,
Բարբարոս  բեռը՝
Բոթ  բախտի  բավիղներում։
Բազմամիլիոն,  բազմազգ  ենք
Բախասերներս`  բոլորս էլ
Բախտավոր  ու բավարարված,
Բարձրաձայն  բացականչելով.
- Բացարձակ   է  Բախը,
Բացառիկ, բազմաքանքար,
Բյուր  բազմերանգ, բարձրարվեստ,
Բազմաբեղուն,  բազմագովեստ,
Բյուրատաղանդ,  բարեհռչակ,
Բազմիցս  բարեբանված:
Բացարձակ  ու բազմապատիկ
Բավականություն  է  բխում  Բախից
Բոլորս  էլ բազմերախտապարտ   ենք   Բախին՝  բա՛…


No comments:

Post a Comment