Monday, October 28, 2024

 Անկարող8յան՝ ավարտը...

 

Անզգայացնող  անկարող8յամբ

Անհատակ  անդնդում

Արգելափակված՝ ամենքս.

Առեվանգվել  էինք  անորոշ

Անցյալով, անսիրտ

Անամոթ  «ազգակից»

Աղարտելի, անոպա

Անարգանքի  արժանի

Ազգավնաս  ապակողմնորոշող

Անբարոյական  ագա՛հ

Արատավոր  անօրինական

Ասուն  անասուն

Ազգակործան  «առաջնորդներից», բայց

Այսօր. առ այժմ

Արդեն  ակնհայտ

Արդար8յամբ  ազատագրված

Առողջանալով  ու ամրապնդվելով

Ապահովելու  ենք  ամենքիս

Արժանի, առողջ,

Արժեքավոր,  անկասեցնելի,

Աներկբա, արժանապատիվ,

Ատարակուսելի՝ ապագան...

No comments:

Post a Comment