Առաքին8յուից անառակ8յուն
Անցնող անտեսանելի
Արահետով ենք անդադար
Անցնում անհամար
Անարգ արգանդերի
Անորակ արտադրա՛նք
Անպետք անբնական
Անհասկանալի անխելք
Անամոթ անպատկառ
Ապշամիտ ադամորդիներս.
Անսանձ անժույժ
Անզուսպ ագահորեն ու
Անհագուրդ ախորժակով
Անբարոյաբար այլասերվելով
Ախտակենցաղ անխուսափելիորեն
Այլանդակվելով աղավաղված՝ ասես
Անբարիշտ անպետք8յուններ
Ապաշնորհ անհամար
Ազգաթքանք անպատվաբեր
Այսահարվածներ ապականված
Անիծիալներներս՝ աներևակալիորեն
Արժեքազրկված այսպես էլ
Ավաղ ավարտում ենք
Այս անիմաստ
Անպետք ապրելաձևը ու
Անհիշատակ անհետք
Անհուշ անհապաղ
Անհետանում ենք,անդարձ ավերադարձ
Անցյալը՝ անդրշիրիմյան...
No comments:
Post a Comment