Friday, April 12, 2024

 

Ստոր՝  սուլթանը 

Սևամարմար  սալապատ

Սառը  սյունազարդ

Սքանչելի  սրահում

Սիրուն   սադափեզարդ

սուլթանագահին  սրտնեղված

Սոսնձված  սև  սուր  սուրը

Սրածայր  սրամագիլներով

Սև  սալասրտին  սեղմած

Սևահոն  սոդոմիտ

Սրաքիթ  սառցասիրտ

Սրաբեղ  սադիստ

Սևաբիբ  սուտասան

Սակավագետ  ստահակ

Սապատավոր  սևափառ

Ստորաքարշ  ստամբակ

Ստրկամիտ  սողուն

Ստոր  սրիկա

Սրտամեռ  սինքլոր

Սանձարձակ  սուլթանը, որ

Սևսրտած  սարսափազդու

Սև  սով  էր  սադրում

Սև  սրտով

Սուս  սառցակտոր

Սև  սպանդն  էր  ստեղծում

Սրերով  սուրսայր

Սև   սգահանդեսներ...

Սիրող   սուրբ

Սերը  սպանում։

Սրախողող   սիրահարների

Սիրող  սրտեր

Սպառնացայտ   սևբախտացնում

Սգերգերով  էր

Սրտեր  սքողում։

Սիրերգն  էր  սուս   ու

Սով էր  սիրո.

Սրով  ստեղծած

Սուր  սեպն էր

Սվինվում   սուրբ

Սրտերում   սիրաշատ

Սիրափափագ   սիրո

Սև  սգահանդեսներ

Սգաշոր  սգաերթեր

Սգածես  սրտատոչոր

Սրտամաշ  սգախռով

Սոխակներ՝  սուսփուս

Սարսափահար սուս։

Սև  սովն  էր

Սողում  սաստկասարսուռ

Սահմռկելի   սարսափատեսք

Սուսփուս  սպանելով  և

Սերմ  և  սաղմ

Սուս  սանրելով

Սրդող  սրընթաց

Սրբելով  սիրուն

Սուրբ  սերունդ

Սովորական  սուգ ու սով  չէր  սա

Սեվօրիկ  էր  սեվուծք

Սև  սատակչական

Ստոր  սևամաղձոտ

Սևերես  սատանայապաշտ

Սառցեաչք  սֆաթ

սուլթանի   սարքած

 

 

 

No comments:

Post a Comment