Tuesday, March 19, 2024

 Դարչնագույն   դագաղանախշ

Դարավոր   դարպասով

Դժխեմ   դժոխքի՝

Դատապարտված  դալկադեմ

Դեմքերով  դառնախոս

Դժբախտները. դարերով

Դժգոհում  են  դիվապետի դրդմամբ

Դիտմամբ ու դիտավորյալ

Դանդաղ  դիվաքրքիջ

Դաշունահարող  դեղնածամ

Դժնահայաց   դմակասեր

Դժոխատես  դահիճների

Դիվասարսափ՝ դաժան8յուններից…

No comments:

Post a Comment