Thursday, December 14, 2023

  

ՈՒ- ՄԵԾԱՏԱՌ                       

ու - փոքրատառ

 

Ու՞ր  են  ՈՒՐԱՐՏԱՑԻՔ

Ու՞ր  ունայնացան

Ու՞մից  ուժասպառվեցին

Ուժաբեկ ու ուշաթափ. ո՞ր

Ուղեմոլոր  ուղղեղազուրկներից

Ուշունցաբերան  ուռածգլուխ

Ուզան  ուռածփոր

Ուխտադրուժ  ումպէտ

Ուշապներից  ունքակախ  ուրացական

Ումպեստ  ուրվահրեշանման։

Ուրարտացի՛ք,  որ  ուժով

Ունեզրկվելով  ուշքամաղ

Ունջակալած  ուրվապես

Ուրու   ուծի

Ուրվաձայն  ուլուլացող

Ուժաթափ  ուրվականացած…

Ու՞ր  են  ուրարտացիք,  որ

Որի՜շ   էին   ուրի՜շ

Ուրարտուում   ուղփյուն

Ուսյալ  ուղեղներով

Ուշիմ   ուժեղ

Ունեվոր   ուրի՜շ   ո ւնեցվածքներով ու

Ուղղամիտ  ուսմունքներով

Ուղղաբարո, որ  ուրիշներին էլ էին

Ուրախ8յամբ  ուղենշում

Ուրարտական  ուղղիղ 

Ուղիները  ուրախ

Ուղերձներով  ու  ուրախությամբ։

Ու՞ր  են  ուղղախոհ

Ուսումնատենչ  ուժեղ

Ուստրերը  ուրարտական  ու

Ուղղամարմին    ուշիմ

Ութանմա՜ն   ունքերով

Ուռ ու ոլոր   ուշադիր

Ուրարտուհիներն, որ  ուստանե՜ր էին

Ուրարտական  ուտեստեղենների.

Ուրույն`  ուր  ուլն  էր  ուղտաչափ  ու

Ոխտերն  էին   ուղղաթիռաչափ  ու

Ուռճազարդ  ուտելիքն   ուխտենուց  ու

Ուղեղ՝  ուռցախառն  ու

Ուռնիկուռն  ուռած

Ուռկաննեից   ուրույն

8ոտանի  ուրարտական  ուտելիք  ու

Ունայնացնո՜ղ  ունաբօղուց   ումպ- ումպ

Ու  ուրարտուի   ունդեղեն   ուղեկցված

8լարանի  ուդերով

Ուսաբաց   ուրախերես

Ուլուգազարդ  ուրարտուհիների

8աձայն   ուրախահորդ  ուրախ8յամբ։

Ու  ուղղակի  ուրախ էին

Ուրարտացիք   ուրիշներից  

Ուրախառիթ   ուրբաթներով

Ուշգիշերային   ուտող- խմողներն. 

Ուրախասեր   ուրախարար։ 

Ու  ուրախասիրտ   ուրիշներից` ուրախությամբ

Ուղարկած   ուրի՜շ

Ուրցադաղձաբույ ր  ուռելիքի՜ծ

Ուռչա՜ծ   ուրախաչ. 

Ուշադիր   ուշիմ   ուշեղ 

Ուղտապանի  ուղեկցությամ

Ութ  ուղտերով

Ուղեվորվում էին   ուռենուտ   ուռճազարդ

Ուխտավայրերն  ու ուռած՝   ուրախաժպիտ

Ուրարտական  ուրույն  ուրագներով

Ուշիմորեն  ուրագում

Ուրարտական  ուսմունքները.

Ուղղահավատ  ուղղամիտ

Ուղղագիծ  ուղղահայաց

Ուրագատաշ  ուսանելի

Ուսուցող   ուշագրավ՝

Ուղղված   ուրիշներին, որ

Ուսումասիրեն ու  ուսանեն

Ուսուցանող   ուսմունքները   ուրարտական։

Ուֆ՛ֆ    ու՞ր  եք   ու՞ր

Ուրացված   ուրբաթադեմ

Ուրվականներս   ուրու

Ուրվատեսիլ   ուրվաձայն…

Ուզո՞ւմ եք   ուզելուց   ուշաթափվե՞նք

Ու՞ր  եք  խելդերդ

Խելառ   խանդոտ  խելագար…

No comments:

Post a Comment