Thursday, September 28, 2023

 

Ծիրանագույն  ծեգին

Ծաղկազարդ  ծալքերով

Ծածկոցով  ծածկված

Ծնկածալ  ծնողի

Ծով՝ ծոցում

Ծվարած   ծնյալ

Ծաղկող   ծիծաղկուն

Ծծկերն  է  ծուլորեն

Ծիծաղահայաց  ծնողի

Ծորուն  ծծին

Ծափիկով   ծափելով

Ծարաված  ծծում՝

Ծիծաղելի  ծռմռված

Ծնոտով    ծվծվաձայն

Ծամծմելով  ու  ծպծպացնելով...

No comments:

Post a Comment