Wednesday, November 4, 2020

 

Պարզապես  պարտավոր  եմ  ու

Պատրաստ էլ  էի  պատվարժան

Պատվիրատուներիս  պարտադիր

Պահանջով, պնդերես 

Պնդաճակատ  պնդումով ու

Պնդագլուխ  պահանջով`

Պերճաբարբառ  պերճախոսությամբ

Պատմել.  պղնձագույն

Պուտիկներով  պիստակագույն

Պնակի  պուճախում

Պինդ  պողպատափայլ

Պսպղուն  պարծենկոտ

Պրպտուն  ՙպարոն՚

Պատաղաքաղի   պատառ – պատառ

Պատառոտված  պատկառելի

Պատառին   պատկանող   ու պատառաքաղային

Պեղումներից  պրծած,

Պուճուրիկ   պպզած

Պապանձված  պախկոտ, պշող,

Պուպուշիկ,  պաղուկ

Պահպանված, պապանձված,

Պատկառած   պատառիկի՜

Պախկվելու  պատշաճ

Պահանջված  պատկերավոր

Պատճառաբանված  պատմական

Պատճառները  ու  պատրաստակամորեն՝

Պատրաստվում  էլ  էի  պատմել

Պարտավորված  պատմությունը, բայց դե՜  չէ՜ մի՜ 

Պոզեր – պոչեր,  կամ  էլ

Պովիդլայով պոնչիկներ  կամ  էլ

Պայտաձև  պանրազուրկ

Պանրակարկանդակներ, բայց  ե՞թե

Պետքա`   պատրաստ եմ 

 

 

No comments:

Post a Comment