Tuesday, November 19, 2019

Խուլածղիկներից   խռոված
Խրտչած   խուճապահար
Խմբերով   խևաբարո
Խլվլալեն   խոպոպավոր
Խատուտ   խառնաշփոթ
Խառնված   ՙխաբարբզիկ՚
Խատուտիկներն  էին  խաղում
Խրճիթամերձ   խամրած
Խշխշան  խոտերում  ու
Խենթաբար  խելափնթոր
Խուշիկ   խունջիկ - մունջիկ
Խոտե   խեվ
Խշուր   խռիվ
Խամաճիկաձև    խճճված 
Խանդավառված  խայտանքով
Խենթավարի   խումար
Խեղկատականման   խելահույզ 
Խելապտույտ   խոլորագիծ  խոյանքներով
Խոտերից   խռոված ու
Խաղի   խնջույքից
Խույս  տալով  խլվլան
Խծուծ խարսխաձև
Խրվում   էին   խոխոլներում
Խոր  խորշերում
Խորհրդավոր  խոռոչներում  
Խորուք  խոնավ  խոպանների
Խրախճանքից   խաղաղված
Խնամքով   խելոքացած՝   խոնջալու   

No comments:

Post a Comment