Sunday, December 30, 2018


Մենք   մեր
Միակ  մայրագորով
Մեծահոգի  մոր
Մեջ  մարդակերպվելով  ու
Մարդանման  մարմնավորված
Մանկասեր  մակարդակով
Մանկաբարձուհու  մարդասիրական
Միջամտությամբ  մերկ
Մածան  մանուկ
Մենակ  միանգամից
Մարդկության  մարդահամարի
Մեջ  մտնելով
Մկրտված  մեռոնոտված
Մայրախնամ  մայրամրմունջ
Մանկության  ու  մանկապատանեկության
Միակ  մեղրամիսը
Մղսելո՜վ   միանգամից
Մխրճվում  ենք   մարդաստեղծ
Մաքառումների  մարտնչումների
Մարդկային  մտքի
Մոլեռանդությամբ   մոգոնված
Մրցավազքներում`  մրցելով
Մաս առ մաս  մարմնապես  ու
Մտավոր  մաշվելով
Մեծանում  ու  մեծացած
Մենակյաց   մեծ
Մարդկություինց   մեկուսացվում  ու
Մեն- մնակ   մեղկ
Մեծ   մեղքերից   մեղավոր
Մեր   մոտալուտ
Մառ   մեգ   մայրամուտին  ենք
Մոտենում   ու  մահամերձ
Մեծ  մաքուր
Մետաղյա   մահճակալներում
Մահաքուն   մելամաղձության
Մեջ  մխրճվաց՝
Մեջքիվայր  մահաթմբիր.
Մահասփյուռ  մահավարի
Մահվան  մեծ
Մաշված  մահացու  մանգաղով
Միանգամից  մանգաղված.
Մեկնում   մնացող
Մարտնչող  մարդկությունից.
Մտնելով  մահվան
Մթության  մեջ
Մեկըդմիշտ  ու  մշտնջենապես
Մնում   մենակ
Մեկուսացած  մարած
Մեռած   մարմնով.
Մենք՝  մահկանացուներս  որ
Մարդ էինք՝   միանում  ենք
Միլլիարդավոր  մեռելներին  որ
Մարդ  էին  մինչև  մեզ  ու
Մոխրացել  են   մեկիկ-մեկիկ՝
Մինուճարից  մինչև
Մեծարգո  մեծ  մտածողը
Մենաստանի   մենակյացը
Մեծահարուստ  միլիոնատերը   մեծամիտ
Մեղսագործ   մարդասպանը   մարդատյաց
Միթևանի   մեղկ
Մուրացկանը   մեծահասակ
Մեղմախոս   մեղվապահը՝   մեղվաջան
Մազախռիվ  մաթեմատիկոսը՝  մտազբաղ
Միշտ մանկասեր՝ մանկաբույժը  ու
Մանկավարժը   մանկատան.
Մայրասեր  մատուցողը   մելամաղձոտ ու
Միշտ  միջամտող
Մատնիչը   մռայլադեմ ու
Մանրէաբանը՝  մրսկան ու
Միջազգային  մեկնաբանը  մեծբերան
Մրգասեր  մետաղաձույլը   միջահասակ ու
Մահճակալագործը   մաղադանոսասեր  ու
Մահուդագործ   մուհամեդականը
Մեծ  մորուսավոր.
Մատաղ  մատուցող
Մարդը  մեղմաբարո  ու
Մեծահամբավ  մարշալը՝
Մեդալակիր   մեծամիտ  ու
Մետաքսագործուհին՝  մետաքսաձան
Մերթըդմերթ  մածուն  մերող  ու
Մերկ  մարմնավաճառը՝  մարմնատանջ  ու
Միջամտող  միջատաբանը   մեծահասակ.
Մնջախաղացը  միտումնավոր՝   միշտ  մունջ  ու
Մի  մոգ՝  մոգություններ
Միշտ  մոգոնող  մողեսատեր  ու
Մաշկաբուժը՝  մի   մեծ  մատանի
Մաշկաբորբոտ  մատին  ու
Մսավաճառը  մսակեր  մուրազախաբ  ու….
Մոռացվելով   մոխրանում
Մշտնջենապես  մնում
Մեր   մայր
Մոլորված   միակ
Մոլորակում  որպե՜ս
Մոռացիալ   մոխիր

No comments:

Post a Comment