Tuesday, October 9, 2018

Միշտ  մերժված
Մշտապես  մեղկ
Մահացու մարմիններով
Մոլորյալ  մսակեր
Մեղանչող  մահկանացուններս
Մատղաշ  մորթած
Մաքուր մատաղները.
Միամտաբար  մատուցելով՝
Մեծափառ  Մեծիծդ
Միամտաբար՝  մխիթար8յուն
Մաքրագործ8յուն  ենք  միշտ
Մուրում . մեր 
Մեղանչած  մթերված
Մեծաթիվ  մեղքերից.  որոնք
Մշտապես  մտրակելով
Մեր  մթագնաց
Մոլորված    մտքերը
Միշտ  մերժված
Մեր  մեջ  էլ
Մնալու են  մինչև  մահ….

No comments:

Post a Comment