Sunday, July 29, 2018

Հոգնել եմ  հոծ
Հիվանդ  հոտած
Հաշմված  հոգիներիդ
Հոգիս  հոշոտող
Հոգեբանական  հաջորդող
Հոտած  հոգնաների՛ց…
Հոգնել եմ  հոգնած
Հոգնեցնող  համառ  հիմար
Հաշվեզուկ  հոգնեցնողներիցդ…
Հոգնել եմ  համոզված
Հակաճառող  հակառակվողներիցդ…
Հոգնել եմ  համակերպվողներիդ
Հետ   համաձանյվելուց.
Հոգնել եմ  համատարած
Համառ  համոզվածներիդ  համոզելուց..
Հոգնել  եմ  հայրենի  հայաշատ
Հայաստան  հայրենիքը
Հանկարծ  հայտնաբերած
Հայրենեկարոտ  հայրենազուրկ
Հայրենասեր. հայոց
Հարազատ  հողը
Համբյուրող  հայրենադարձներիցդ
Հերոս  հանգուցիալներին
Հպարտ  հարագո   հիշող…
Հոգնել եմ  հանգամանորեն
Համառ  հանգամանելուց
Հոգնել եմ  հրամայական  հրամաններից
Հաշվազուրկ  հղփացածներից
Հոտած  հոտ  հանողներիդ
Հոտած  հոտերից..
Հարբեցող  հորեղբայներից
Հաստահետույք  հռհռացող
Հայրենադարձ   հորաքուրերից…
Հոգնել եմ   ՙ հավասար8յուն ՚
Հիմար  հասկացող8յունից
Հոգնեցնող  հոգոցներ  հանողներից..
Հոգեմաշ  հոգեվիճակներից
Հոգնել եմ   հա՛ հառաչելուց
Հարկադրաբար   հարկադրելուց…
Հեթանոսական  հեքիաթներից…
Հեղափոխությամբ  հրճվող
Հեղափոխականների  հեղափոխ8յուններից…
Հոգնել եմ  հիմար
Հեռուստատեսային  հաղորդումներից
Հոգնել եմ  հետևյալ  հայտարար8յուններից.
-Հավերժ  հզոր…
-Հեզհետե  հզորացող…
-Հնում   հզոր…
-Հիմա  հզորագույն…
Հոգնել եմ   հին  հեքիաթներից
Համառ  հնեաբաների
Հիմար  հայտնաբերումներիցի…
Հոգեմաշ  հոգեվիճակներից
Հին   հոդացավերից 
Հարկադրված   հրաժեշտից՝ 
Հավատացե՜ք  հոգնել եմ   
                                               

No comments:

Post a Comment