Monday, July 2, 2018

Հիմա՝ հետոյին
Համառ  հավատով
Հետևողներս,  հետո՝
Հազիվհազ հոգնած
Հենց  հասած,
Հիասթափվվելով հիմա էլ
Հետոն ենք  հիշում ու
Հարկադրված,  համակերպվելով.
Հանուն  հետոյին
Հասնելու  հույսով
Համոզված ու համառ
Հիմա՝ հավատում  ենք 
Հետագային  հասնելու
Հաղթանակին, որ լինելու է հետո

No comments:

Post a Comment