Monday, April 23, 2018


ԴԼԵՅԱՄԱՆ ... ապրիլ 24

Դլեյամա՛ն   դու
Դառնատանջ  դարդերի
Դեգ  դավադիր
Դժբախտ8յունների  դաժան
Դար  դարձար  դիվական…
Դլեյամա՛ն  դժական
Դշխեմ  դատավորիդ
Դժոխաշունչ  դառն
Դատավճռով  դյուրահավատ
Դրախտաստեղծների՛ս   դիտումնավոր
Դիտավոր8յամբ  դժբախտացնելով
Դատապարտեցիք   դժոխքի
Դանթեակա՜ն   ուր
Դաժան8յունը  դավանող
Դանդալոշ  դառնաորոճող
Դրացի   դժնի  դահիճները
Դիվապետ  դիվահար
Դավասեր  դարչնամաշկ
Դարձվորակ  դժնագործ.
Դժպատեհ  դաժան8յունների
Դառն  դրոշմն  էին  դիտմամբ
Դանդաղ  դաժանսիրտ
Դաժան8յամբ  դաշյուններով
Դաղելով  դաղում
Դժվարամահ  դալուկ
Դեմքերին  դառնամահ
Դագաղազուրկ  դիակների
Դիվատանջ  դամբանազուրկ 
Դեսուդեն  դիզված…
Դլեյամա՛ն   դրախտն  էր
Դիտմամբ  դիտավորյալ
Դատարկվում  դառնալով
Դաժանատեսք  դառնակսկիծ
Դժոխք  դարանադավ…
Դլեյամա՛ն   դարավոր
Դավանանքն  էր  դատապարտված
Դժոխադատ  դերվիշների
Դժվարախոհ   դատավճռով   դառնաթաթավ…
Դլեյամա՛ն  դաժան
Դարի  դատողությունն էր
Դիտմամբ  դմրել ու
Դադարել   դիտավորյալ… ու
Դու՜ք   դիտողի
Դերում  էիք   դժոխքաբարք
Դարի  դատավորներդ
Դավաճան  դմակոտված.
Դիտավորյալ  դիտմամբ
Դանդաղելով  դատապարտել
Դիվային  դավադր8յունները
Դրածո  դահիճների, որ
Դրվատվում  էին  դրդողներից
Դաժանասիրտ  դառնահայաց…
Դա՜րն էր  դանդաղում
Դատապարտել  դատավճռով
Դահիճներին  դիվահանճար…
Դու՜ք  դուքսերդ  դավակից
Դմակոտ  դիվանբաշի
Դժոխքի   դարպասի
Դեմ – դիմաց՝  դյ8իչ
Դայլալող  դեղձանիկներով
Դռնապաներով  դուրեկան
Դղյակներից  դիտողի  դերում՝
Դիտում  էիք   դաժան8յունները՝ դարի.
Դժբախտ  դյուրահավատներիս…
Դառնահեծեծ   դիմումները  դժկամաբար
Դժգոհ՝  դեն  դնելով… 
Դժնդակաբար  դրժելով 
Դիվանախաղ  դերասան  դատարկաբան8յամբ… 
Դաշնակցելով  դահիճներին  դարձվոր
Դժմիտ   դժնդակ
Դժոխշունչ  դժոխաբարք…
Դու՜ք  դարակից
Դժկամ  դավանակիցնե՜րդ
Դարիս  դժբախտ8յանը
Դիտելով  դեղնամարմարյա 
Դահլիճներիդ   դիմակահանդեսներում 
Դիմակափոխված՝  դառնում  էիք
Դաշնակիցներ   դարդակալված
Դարի՝  դժոխքային   դավադր8յան, բայց…
Դարդախորով  դարդաքաշ
Դառնահուշ  դաղդղոտ
Դժոխքին  դատապարտվածներս   դժբախտ՝
Դիվակամ   դևերիդ
Դիվահանճար  դժնակոշկոճ
Դարդերով՝  դժոխքին էլ
Դիմացա՜նք ու  դժոխահույս
Դառն  դարդերից
Դարմանված՝  դեռ  դարձանք
Դարբնո՜ղը  դաստակերտ 
Դռնբաց   դափնեզարդ
Դեղձառատ  դաղձահոտ
Դյութահրաշ   դուդուկաձայն
Դրվատական  դարավոր
Դրախտավայի՝  դյուցազնական


No comments:

Post a Comment