Wednesday, February 21, 2018


ՙԱՅԲ՚

Ա - Մեծատառ
ա – փոքրատառ

Աստվածային  արաչագործ
Աջակցությամբ  արարված
Արդար  ազնիվ
Ազգին՝ արժան
Ամուր աջով
Արված անմահ
Այբուբենի  առաջնատառ։
Առույգ  անդամ
Անդրանիկ  ազնավուր
ԱՅԲ՝  ակնահաճ
Աներկբա ազգապահ։
Աներկեվան  արգասաբեր
Անկրկնելի  անխախտ
Արդյունք արդար
Անշեջ  անբիծ
Անշեղ ահեղ
Անբասիր  անմոռաց
Անմար  անմահ
Անարատ  անզուգական։
Առագաստ  անվկանդ
Անսասան    ԱյբուԲենի
Աղոթք  այգաձայն
Ամենքի  ազգանվեր…
Արևագույն  ադամանդ
Ազգին  ամուր  աշխարհասփյուռ
Ագուցող  ազգահավաք…
Արթուն  արքա
Ազգամեծար  անվերջ
Ամենազոր  ազնվապերճ
Աննման   ապացույց
Անցիալից   առ այժմ
Առկա  ու  անկասկած
Անվախճան  ապագայի
Ակնաթով  անհերքելի
Ապացույց  Արմեն  ազգիս
Անմահության   անվերջության։
Անվերջացող  ԱՂ
Ազգիս  ալմաստե
Անարատ  աղամանի…
Արծաթ  աղբյուր
Անվերջ  անուշահամ
Աղբյուրաբուխ  անհատնում
Անհագուրդ  Արմեներիս։
Արև  աղոթք
Անվերջ  անմայրամուտ
Ազդարարվող   ամենօր ու
Արձագանք  ամենուր
Ավերակ  ամրոցներում
Առևանգված  այլազգի
Այլադավան  ավազակից…
Ամուր  աղյուս
Ազգաշեն  ամենազոր
Անհողդող  աներեր
Անմաշ   ապահով
Անպարտելի  աննվաճ
Անճառահրաշ  ապարանքի
Անխորտակ  ամրոցի
Անառիկ  առողջ…
Առաջնատար   առանցք
Առհավետ  արձան
Ազգային  Այբեներանի
Անուշաձայն  անքակտելի
Անանջատ   անձկալի
Անտրոհ   անստոծելի։
Աշխա՛րհ  արժե՜ս
Արույգ  անդամ  
ԱՅԲ  առատ
Անվերջ   առկա
Ամենուր  անըդմիշտ
Առհավետ  առմիշտ
Առօրյա  առոք – փառոք
Առատ  առոգանվող
Ավանդապահ  արիական
Արի  արևորդի
Առների՜դ  արժանի
Ամենօրյա  ասմունքով
Անվերջացող  ավյունով
Առհավետ   առընդմիշտ 
Առմիշտ  անմահ
Ազգից   անզատ
Այ՜գ`   ԱՅԲ՜…  Ա՜… ա՜

No comments:

Post a Comment