Saturday, January 13, 2018


Այժմ   ահա
Այստեղ  այսօր
Առաջին  անգամ
Ամենքիդ  ականջին
Առանձին – առանձին
Անկեղծ  ասում  եմ՝
Արթնանա՛նք  աստվածատրված
Արարածներս  աշխարհի, որ
Այսքան   անմարդկային
Անհավատալի   արյունարբու  արարքներով
Աղավաղում  այլանդակում
Անասնաբար  ապստամբելով
Ապականում  անպատվում  անարգում ենք
Աստծո  անունը  ու ավաղ
Ազգուշորեն  անխղճորեն
Անմարդավարի   անօրինաբար
Անվերականգնելի  ախտավորելով
Անարգել  ապիրատորեն
Ապերախտաբար  ապուշացած
Ապականում  ախտավորում  ենք
Ամենքիս   արժանացրած
Այս  անհավատալի 
Անկրկնելի  արարված
Աննման  աշխարհը, որ
Ամենքինս  է առժամանակ 
Ապրելու  ակնկալիքով…    

No comments:

Post a Comment