Monday, September 11, 2017

Մշուշ  էր  մուժ
Մթամած  մուռ
Մահաշունչ   մառ
Մահասարսուռ  մի   մահօր…
Մորթապաշտ  մոլագար
Մահանիշ  մահիկանշաններով
Մարդատյաց   մահաբաղձ
Մարդասպանների  մտածածին
Մարդաստեղծ  մահը՝
Մոլի  մոլուցքով
Մաղձաթախիծ   մահաբույր
Մորեխանման  մախիզ
Մեծ  մեղքով
Մտել  էր  մշուշոտ
Մեր  Մուշը   մաքուր  ու
Մարդկանց   մեջ
Մահն  էր  մոլագար
Մռայլ  մռ8ով
Մրմուռ   մտրակում…
Մեղքի  մարմանջն  էր
Մոլեգնում   ՙմարդ՚
Մարդասպանների  մոլուցքոտ
Մթաագնաց   մ8  մտքերում  որ
Մահվան  մեծ  մանգաղներով
Մարդկանց  մանգաղում
Մատղաշին    մորթում
Մայրերին  էին  մեկից   մասնատում…
Մեր  Մշեցիների
Մուխն  էին  մարում…
Մոլագար մոլեռանդ8յամբ
Մխրճված  մեծ
Մաղձոտ  մահվան
Մահահոտ  մեղքի  մրուրում
Մռնչյուն  մռայլ
Մորուսոտ  մռ8ներով
Մարդահալաց  մահվան
ՙ մարդ ՚ մշակները՝
Մեծ  մագիլավոր  մսագործ
Մարմնեղ  մարդաշատ
Մոլագար  մլեռանդ8յամբ
Մա՜րդ  էին  մաշկում՝   մրցելո՜վ… ու
Մնացել էինք  մենք  մենակ
Մարդադավ ՙմարդկանց՚
Մտածին  մարդախողխողում
Մեռելաստեղծ   մարդախոշոշում
Մոլեռանդորեն  մրցող
Մռնչաձայն  մոլագար  ուր
Մրցանակն՝   մեղքն  էր  որ
Մնալու էր  մնայուն 
Մեզ  միտումնավոր
Մոռացած  մարդկ8յան
Մտքում  մեղավոր…
Մեր  մեղքն էր  միայն որ
Մարդ էինք մենք…
Մարդ էլ մնացինք ու
Մարդ էլ մեռանք  որպես
Մի  մատաղ՝  մարդկային
Մասայական  մոլագար8յան
Մարդատեց8յան  մեծ  մեղքի…
Մեր մահն էլ մեռա՜վ իսկ
Մենք  մնացինք...
Մահամնա  մնայուն
Միշտ  մխված
Մի  մեծ  մեղք.
Մայր  մոլորակի
Մարդկ8յան  մտքում…
Մըռնի՛մ   մեր                   
Մշեցոց   մեռած   մարտիրոս

No comments:

Post a Comment